Rustavi 2 հեռուստաընկերության տեղեկատվությամբ, նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն արդեն որոշում է ընդունել Արդարադատության նախարարի պաշտոնում Թեա Ծուլուկիանիին վերանշանակելու մասին:
Կառավարությունում ընթացող փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ վարչապետը տարբեր թեկնածուների հետ խորհրդակցություններ է ունեցել, սակայն դեռևս չի հստակեցրել, թե ով կշարունակի մնալ կառավարության նոր կազմում:
«Մեծամասնության անդամների հետ խորհրդակցությունների ընթացքում վարչապետը որոշ նախարարությունների միավորման վերաբերյալ քննարկումներ է անցկացրել: Առաջիկա օրերին կներկայացվի նաև կառավարության նոր կազմը, օրենքի համաձայն լսումներ, հարցուպատասխան կլինի, որից հետո խորհրդարանը կհաստատի այն: Ես կխուսափեմ կոնկրետ պատասխան տալուց․ վարչապետը կխոսի այդ մասին»,-ասել է Կախա Կալաձեն:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները հիմնականում պահանջում էին Թեա Ծուլուկիանիի հրաժարականը՝ վերջինիս մեղադրելով արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերը ձախողելու մեջ։