Հաստատվել է Մամալաձեի մեղքը

«Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Գիորգի Մամալաձեն փորձել է կազմակերպել Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը»,-այս մասին հայտարարել է «Ցիանիդի գործով» մեղադրող դատախազ Զվիադ Գուբելաձեն:

«Ավարտում ենք գրավոր նյութերի ու փաստերի հավաքագրման փուլը։ Գործի 10 հատորները հանգամանորեն ուսումնասիրվել են՝  հաստատելով, որ մեղադրյալը նախապատրաստում էր Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը, ինչի համար զենք էր ձեռք բերել»,-հայտարարել է Գուբելաձեն:

 

Թողնել պատասխան