Վրաստանում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ աճել է 55.72 տոկոսով: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված վիճակագրության մեջ:
Այս տարվա մարտին Վրաստանում գրանցվել է մոտ 5.4 հազար հանցագործություն, իսկ 2017 թ. նույն ամսվա ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է մոտ 3.5 հազար: Միևնույն ժամանակ, հանցագործությունների բացահայտումը այս տարվա մարտին կազմել է 26.91 տոկոս:
Վիճակագրության համաձայն, 2018 թ. մարտին արձանագրվել է գույքի (հափշտակման, կողոպուտի, և այլնի) նկատմամբ կատարված հանցագործությունների ամենամեծ քանակը `2.2 հազար: Երկրորդ տեղում՝ մարդկային առողջության դեմ կատարված հանցագործություններն են՝ (առողջ, բռնություն, ընտանեկան բռնություն և այլն) 972 դեպք: