
Օգոստոսի 23-ին Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Գոնիոյում անհետ կորած զինծառայողների գործով որորշ հանգամանքներ վկայում են հանցագործության նշանների մասին: Իզորիան հավելել է, որ հավանաբար ոչ թե մեկ, այլ մարդկանց առավել լայն շրջանակ է պատասխանատու այս գործում: Նախարարը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերի ռազմածովային նավերի մասնակցությունը որոնողափրկարարական աշխատանքներում կարող է շարունակվել ևս մեկ շաբաթ:
Հիշեցնենք` Վրաստանի ԶՈւ-ի հատուկ նշանակության 2 զինծառայող Սև ծովում օգորոստոսի 17-ին հատուկ ուսումնավարժանքներ անցկացնելիս առաջադրանքներից մեկի ժամանակ սուզվել են, որից հետո սակայն ծովի մակերեսին չեն հայտնվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են առ այսօր: