
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին է խոսել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան: Նրա խոսքերով` հանրությունը պատրաստ է պաշտպանել հեռուստաընկերությանը:
«Հանրությունն իրոք արթնացել է, պատրաստ է պաշտպանել «Ռուսթավի 2»-ին: Բոլոր այն կուսակցությունները, որոնք իրենց ընդդիամդիր են համարում, միավորվել են և խոսում են, որ չի կարելի այդ մարդուն ծախել ամեն ինչ, Իվանիշվիլին չի կարող ամեն ինչ տուն տանել, չի կարելի բոլոր լրատվամիջոցներով լսել Իվանիշվիլիի գովքը»,- հայտարարել է Մելիան:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` Մելիան չի բացառում, որ իշխանությունը նահանջի: