«Պատկերացում չունեմ` ինչ տարաձայնությունների մասին է ասել Վախթանգ Խմալաձեն»,- «interpressnews»-ի հետ զրույցում նշել է «Հանրապետական» կուսակցության անդամ Լևան Բերձենիշվիլին` ի պատասախան Խմալաձեի հայտարարությունների:
«Մենք մի կուսակցությունում ենք, և իմ սիրտը ցավում է ամեն մի հեռացողի համար: Սապսում ենք`երբ կվերջանա այս ամենը: Խմալաձեն, թե ինչ տարաձայնութուններ նկատի ունի, ինքը պետք է բացատրի»,- հայտարարել է Բերձենիշվիլին` նշելով, որ Խմալաձեն չի ասել, թե որն է իր հեռանալու պատճառը, ինչպես և` Դավիթ Ուսուփաշվիլին:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վախթանգ Խմալաձեն կուսակցությունից հեռանում է առկա գաղափարախոսության տարբերության պատճառով: Ըստ նրա, դա կխանգարի «Հանրապետական»-ների հետագա զարգացմանը: Խմալաձեն չի բացառել, որ կուսակցության շաարքերը կլքեն նաև այլ անդամներ:
Հիշեցնենք` վերջին օրերի ընթացքում կուսակցության շարքերն արդեն լքել են Դավիթ Ոսուփաշվիլին, Թինաթին Խիդաշելին, Պաատա Զաքարեիշվիլին, Վախթանգ Խմալաձեն, Թենգիզ Շերգելաշվիլին և Ֆրիդոն Սակվարելիձեն: