«Հանրային հեռուստաըներությունը Կոստավա 68 հասցեից տեղափոխելու հարց այս պահին օրակարգում չկա»,-այս մասին ասված է Վրաստանի Տնտեսության եւ կայուն զարգացման նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախարարությունը անդրադառնում է հարցին՝ հաշվի առնելով օրեր առաջ հանրային հեռուստաընկերության տնօրինության հայտարարությունը: Ընկերությունը ներկայացնելով տիրող ճգնաժամային իրավիճակը, առաջարկում է եռամյա ծրագիր իրականացնել՝ բարելավվելու տեխնիկան, աշխատակազմի կառուցվածքն ու շենքային պայամանները:
«2016թ. նոյեմբերին գործակալությունը ստացել է հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի նամակը, որում ասվում է, որ շենքը, որտեղ այսօր տեղակայված է ընկերությունը, գտնվում է բավականին ծանր վիճակում: Այդ պատճառով լրատվական հաղորդումները կազմակերպելու համար լրացուցիչ տարածքի անհրաժեշտություն է առաջանում: Պետական գույքի ազգային գործակալությունը պատրաստակամություն է հայտնել ընկերությանը հողատարածք տրամադրել: Հեռուստաընկերության ղեկավարությունը, սակայն, որոշում է կայացրել վերանորոգել ներկայիս շենքը: Ուստի ընկերությունն այս պահի դրությամբ Կոստավա 68 շենքից չի պատրաստվում հեռանալ»,- ասված է նախարարության պետական գույքի ազգային գործակալության այսօր տարածած հայտարարությունում: