Բորջոմիից Բակուրիանի (Արևելյան Վրաստանի հանգստավայրեր) ուղևորված գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժածներ չկան: Տեղեկությունը հաստատել է «Վրացական երկաթուղիները»: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Դաչի Ծագուրիան ասել է, որ կատարվածի պատճառ է դարձել երկաթգծի փոքր անսարքությունը, ինչի հետևանքով շրջադարձերից մեկում ռելսերը թեքվել են: Այժմ թերությունը շտկված է, և գնացքը շարունակում է սովորական ռեժիմով ուղևորափոխադրումը:
Այսօրվա դրությամբ Վրաստանում միակ նեղ` Բակուրիանիի և Բորջոմիի միջև երկաթուղու կառուցումը սկսվել է 1897 թվականին, և վատ եղանակային պայմանների պատճառով տևել չորս տարի: Գծի երկարությունը 37,2 կմ է, սակայն ռելիեֆի բարդության պատճառով ճանապարհը տևում է 2,5 ժամ:
Երկար ժամանակ Բորջոմիից Բակուրիանի երկաթգծով փոքրիկ շոգեքարշ էր երթևեկում, ինչի հետ կապված ներկայումս էլ պահպանվել է «Կուկուշկա» անվանումը:
2016-ին գնացքները նորացվել են, սակայն պահպանել առաջնային տեսքը:
Նյութը` sputnik-georgia-ի