Այսպես կոչված հաննիբալիզմի գործի վերաբերյալ դատախազությունը ևս մեկ անձ է ձերբակալել: Ինչպես տեղեկացնում է գխավոր դատախազությունը, անձի ձերբակալումն իրականացվել է հանցանքը չհայտնելու մեղադրանքով:
Հետաքննության համաձայն՝ 3 մեղադրյալ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, նախապես մշակելով հանցանքը, մեղադրյալ 18 ամյա Իրմա Կղ-ի 1940 թվականին ծնված մոր նկատմամբ կիրառել են էլեկտրաշոկ, որից հետո խեղդել են և դանակի հարվածով սպանել: Մեղադրյալները մահացած Լյուբա Կղոչիտաշվիլիի դին տեղավորել են մեծ պարկի մեջ և Բեքա Շենգելիայի Թբիլիսիում վարձակալած բնակարան տեղափոխել, որտեղ էլ դին մասնատել են: Նույն երեկոյան, մութն ընկնելուն պես, մեղադրյալները մասնատված դին երկու պարկով տեղափոխել են Գլդանի թաղամասի N8 բանտի տարածքի նախկին աղբավայր, հանցանքը թաքցնելու նպատակով դին այրել են փոսի մեջ: