
Վրաստանի և Լատվիայի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Թբիլիսիում՝ քննարկելու «ընդհանուր պաշտպանության» զարգացման վերաբերյալ հարցեր:
«Ընդհանուր պաշտպանության» եզրույթը վերաբերում է Վրաստանի ինքնապաշտպանության մակարդակի զարգացմանը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և նրա Լատվիացի գործընկեր Ռայմոնդս Բերգմանիսն ընդգծել են ակտիվ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև խոսել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին:
Լատվիայի պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Վրաստանի եվրաատլանտյան հաստատություններում ինտեգրման նպատակով իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև ընդգծել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ում ինտեգրումը կարևոր է ողջ տարածաշրջանի կայունության պահպանման համար:
Հանդիպումն իրականացվել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության 11-րդ համաժողովի շրջանակներում: Տեղեկացնում է Agenda.ge-ն: