Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի նիստի ավարտից հետո Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Վրաստանի նախագահը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, իսկ Խորհրդարանին ցանկացել արդյունաբեր աշխատանք: Միևնույն տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը, որը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնությամբ, խոսվել է ինստիտուտների (նախագահական և խորհրդարանական) համագործակցության կարևորության և հետագա համագործակցության ծրագրերի մասին: