Վրացական Ռեզոնանսի պարբերականը` «Հայ քաղաքական գործիչը վրաց սահմանապահների դեմ ծրագրում է բողոք ներկայացնել» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ քննարկվում է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի վերջերս ՝ Վրաստանի սահմանելը հայտելիս թույլտվություն չստանալու փաստը: Պարբերականի լրագրող Թիկո Օսմանովան զրուցել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը անփոփոխ.
2015թ-ին Թբիլիսիում Բիձինա Իվանիշվիլիի եւ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը: :
Վրաց սահմանապահները Հայաստանի ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել: Նա` «համահայկական ընդվզումների օրվա» քարոզի միջոցառումն անցացնելու նպատակով պատրաստվում էր ուղեւորվել Ախալքալաք:
Ինչ է ենթադրում այս «համահայկական ընդվզում»-ը, չի բացահայտվում: Հատկանշական է, որ մարտի 2-ին, Հայաստանում նախագահական ընտրություններ պիտի անցկացվեն եւ ըստ մի վարկածի, Փոստանջյանի այցը հենց դրա եւ Հայաստանի գործող իշխանության դեմ պայքարի հետ է կապված: Չնայած, ըստ որոշ տեղեկատվական աղբյուրների, նրա կուսակցության կողմից նախաձեռնված այս քարոզարշավի նպատակն է՝ «հայերի ապստաբմություն իրագործել եւ հասնել վրացական օկուպացիայի տակ գտնվող Ջավախքի ինքնորոշումը»:
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն այս վարկածը կատեգորիկ կերպով մերժում են: Նրանց փոխանցմամբ, Փոստանջյանի գլխավոր նպատակը Վրաստանում բնակվող հայերի ներգրավումն է Հայաստանում ընթացող ներքին քաղաքական պայքարում, ինչը` անընդունելի է:
Հատկանշական է, որ Փոսստանջյանի խոսքերով, նա նման միջոցառում մոտ 2 ամիս առաջ անցկացրել է Ջավախքում եւ այն ժամանակ վրաց սահմանապահների հետ ոչ մի խնդիր չի ունեցել: Ըստ հայկական տեղեկատվական աղբյուրների, հայ ընդդիմադիր քաղաքական գործիչը Հայաստանի կողմից սահմանը առանց որեւէ խնդրի հատել է Բավրայի անցակետում, սակայն Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները Նինոծմինդայի անցակետում նրան ասել են, որ իրեն արգելվում է Վրաստանի տարածք մուտք գործելը: Փոստանջյանի խոսքով, նա փորձել է ճշտել սահմանապահներից արգելքի պատճառը, արդյո՞ք ինքը որեւէ հանցագործության մեջ է կասկածվում, կամ` արդյո՞ք հիվանդ է որեւէ փոխանցվող հիվանդությամբ: Փոստանյանին պատասխանել են, որ թույլ չտալու պատճառը «օրենքով կարգավորվող այլ դեպք էր»:
Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում Փոստանջյանը հայտարարել է, որ իր կարծիքով իրեն Վրաստան, թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի խնդրանքով:
Հիշեցնենք, նա Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի արմատական ընդդիմադիրներից է համարվում: 2015 թվականին, իր կողմնակիցների հետ միասին, Թբիլիսիում հայկական եկեղեցու բացման արարողության ընթացքում, որին նաեւ մասնակցում էին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սարգսյանը եւ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Սարգսյանի դեմ փոքր ակցիա էր անցկացրել (Իվանիշվիլին այդ պահին այլեւս վարչապետ չէր, խմբ.):
«Ախալքալաքում «համահայկական ընդվզումների օր» անցկացնելու քարոզի շրջանակներում միջոցառումն անցկացնելու համար էին ուղեւորվում: Մեր համակուսակցականների նկատմամբ որեւէ տիպի բացասական վերաբերմունք չի արտահայտվել: Համոզված եմ, որ Վրաստան մտնել մեզ թույլ չտալու մեջ Հայաստանի իշխանության մատը խառն է: Պատրաստվում ենք բողոքել վրաց սահմանապահների դեմ: Երկու օր առաջ Ախալալաքում էինք եւ ոչ մի տեսակի խնդիր չի առաջացել»,- հայտարարել է Փոստանջյանը:
Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանը 2007-2017թթ Հայաստանի խորհրդարանի անդամ էր: Մասնագիտությամբ իրավաբանը քաղաքականության մեջ ներգրավվել է 2002 թվականից: Նա այս տարիների ընթացքում խորհրդարանական եւ ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության անունից էր առաջադրում թեկնածությունը: Նախորդ տարվա ընթացքում լքեց կուսակցության շարքերը եւ հիմնեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը: 2009 թվականից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնությամբ, սակայն իշխանությունը նրան մերժել է, այս մոտեցումը բացատրելով` բանակցային գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությամբ:
Փոստանջյանի անվան հետ է կապված 2013թ-ին տեղի ունեցած սկանդալը, երբ նա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահի ազարտային խաղերով տարված լինելու թեմային անդրադարձավ: Նա Սարգսյանին հարց է տվել. Արդյոք իրականում պարտվել է 70 մլն եվրո եվրոպական կազինոյում, ինչը` նախագահը կատեգորիկ կերպով բացառել է եւ հայտարարել, որ նա Եվրոպայի ոչ մի կազինոյում չի եղել եւ ոչ էլ այդքան գումար ունի: «Ես կազինոյում չեմ խաղում» հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սրանից հետո, իշխող կուսակցության նախաձեռնությամբ, Փոստանջյանին Հայաստանի խորհրդարանական պատվիրաությունից հանեցին:
Վրաստանի հայ համայնք կազմակերության ներկայացուցիչ Սանդրո Օհանյանի խոսքով` Զարուհի Փոստանջյանի նոր ձեւավորված կուսակցության հարթակի մասին ոչինչ չի լսել, ոչ էլ հետաքրքրվում է: Օհանյանի համոզմամբ, վերջինս այս հարցով Վրաստան չպետք է այցելի:
«Այս դեպքի մասին չեմ լսել: Ընդհանրապես, սա առաջին դեպքը չէ, երբ վրաց սահմանապահները Հայաստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս անցնել Վրաստանի սահմանը: Պատճառների մասին ավելի լավ է հարցնեք համապատասխան մարմիններին: Որքանով գիտեմ, Փոստանջյանը քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով էր պատրաստում այցելել Վրաստան, ինչը` ճիշտ չէ: Ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը ինքնիշխան պետություններ են, ներքին խնդիրները կարող են լուծել իրենց երկրի ներսում` առանց դրանք այլ պետություններ չտեղափոխելու: Ակնհայտ է, որ առաջատար ընդդիմադիր ուժ չէ: Նրա հարթակը ինձ համար անհայտ է եւ ընդհանրապես չենք էլ միջամտում Հայաստանի ներքին քաղաքականությանը»,- ասում է Օհանյանը` ավելացնելով.
«Որքանով ինձ է հայտնի, խնդիրը վերաբերում է սեփական քաղաքական հարթակի տարածմանը Վրաստանում բնակվող ազգությամբ հայերի շրջանում: Ապստամբության, կամ քարոզի մասին խոսակցություն չի եղել: Նախկին պատգամավոր է եւ երեւի Վրաստան էլ հաճախ է այցելում, սակայն նրա կողմից քարոզչություն, կամ հակավրացական հայտարարություններ երբեք չեն եղել»,- Մթելի կվիրա պարբերականի հետ զրույցում նշել է Օհանյանը:
Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրթի խոսքով, Փոստանջյանը Վրաստանում բնակվող հայերին պատրաստվում է ներգրավել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, ինչը` այստեղ բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար անընդունելի է:
«Այս կինը Հայաստանում արմատական (ռադիկալ) ընդդիմություն է ներկայացնում: Այս մարդը շատ անհարմար իրավիճակի մեջ է մեզ դրել 2015 թվականին, երբ Հայաստանի նախագահ Սարգսյանի դեմ Թբիլիսիում ակցիա էր կազմակերպել: Նման քայլերը մեզ համար անընդունելի են: Նա իր քաղաքական գործունեության մասին էր պատրաստվում խոսել եւ սա չի վերաբերում նրանց, ովքեր Հայաստանում չեն ապրում: Վրաստանի քաղաքացի հանդիսացող էթնիկ հայերին ուզում է ներգրավել իր քաղաքական նպատակների մեջ, ինչը` անընդունելի է: Իհարկե, Հայաստանը մեր պատմական հայրենիքն է եւ եթե այնտեղ խնդիրներ կան մեր սիրտը ցավում է, սակայն հիմա նման ոչինչ տեղի չի ունենում, որ հարկավոր լինի մեզ ներգրավել: Ինչի համար է ուզում մեզ ներգրավել` չգիտեմ»,- հայտարարել է Բայբուրթը:
«Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանության պահանջը լիներ: Վրաստանը գտել է, որ նա կարող է վնաս հասցնել Հայաստանին եւ ինքնուրույն է կայացրել այս որոշումը: Վրաստանի հանդեպ բացարձակապես դրական վերաբերմունք ունի, սիրում է վրացիներին եւ Վրաստանն այն պատճառով, որ այստեղ ամեն ինչ արվում է, որ Հայաստանի քաղաքացին իրեն լավ զգա: Սրա համար հոգ է տանում Վրաստանի իշխանությունը, ինչի մասին Հայաստանում լավ գիտեն: Համապատասխանաբար, նրա կողմից հակավրացական հայտարարություններ չեմ լսել»,- նշել է Բայբուրթը:
Վրաց սահմանապահների հետ վեճից հետո Զարուհի Փոստանջյանը եւ նրա կողմնակիցները ծրագրված միջոցառումը միեւնույն է անցկացրել են, սակայն Հայաստանի Գյումրի քաղաքում:
«Բոլոր ատյաններին բողոքում եմ, այդ թվում Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը: Պահանջում եմ իմ ոտնահարված իրավունքների վերականգնումը եւ վնասի փոխհատուցում: Ես Ջավախք որոշակի նպատակով էի մեկնում եւ նրանք խափանեցին իմ ծրագրերը»,- հայտարարել է հայ ընդդիմադիրը:
Թարգմանությունը` Լիզա Թորոսյանի