Հայ զինվորականները Թբիլիսիում զգում են իրենց, ինչպես տանը kavkazplus.com

Ադրբեջանական համարվող kavkazplus.com-ը գրում է.

«Ցավոք, կրկին ստիպված ենք արձանագրել, որ Վրաստանի իշխանություններն իրենց տարածքում շատ բան են  թույլ տալիս հարևան Հայաստանի ներկայացուցիչներին»:  Կայքը մասնավորապես գրում է, թե յուրաքանչյուր պետության համար բանակի օրը իր երկրի բացառապես ներքին գործն է, և երբ պետական տոնակատարությունը երկրից տեղափոխվում է  հարևան պետության տարածք, և այդ տոնակատարությանը քարոզվում են  անջատողականություն և էթնիկ զտումներ, սա վիրավորանք է տվյալ երկրի ինքնիշխանության նկատմամբ` հատկապես, երբ այդ երկիրը տուժել է անջատողականությունից:

Լրատվականը  հիշեցնում է, որ Հայաստանի դեսպանատունը հունվարի 27-ին Վրաստանի մայրաքաղաքում,  հայկական բանակի 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում է հրավիրել: Մեջբերում է նաև Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապես Սամվել Ռամազյանի խոսքը, որը հրապարակվել է Վրաստանի հայ համայնքի էջում` հետաքրքրիր և պաթոսային որակելով գնդապետի խոսքի որոշ հատվածներ.

«Բագրատունիների թագավորության անկումից  և Կիլիկիայում պետականության կորստից հետո 1375-ին, հայ ազգը երկար` 500 տարիներ չէր կարողանում խելքի գալ, չնայած բազմաթիվ փորձերին, չէր կարողանում վերականգնել պետականությունը»: Այստեղ հոդվածի հեղինակի մոտ հարց է ծագում` եթե հայկական պետականությունը կորցվել էր, ապա ինչպես է այն վերականգնվել Կիլիկիայից հազարավոր կիլոմետրեր հեռու` Հարավային Կովկասում: «Հայերից ոչ մեկը չի ընդունի, որ այսպես կոչված` պետականության վերականգնումը հնարավոր է դարձել միայն այն բանից հետո, երբ Ռուսական կայսրությունը թույլ տվեց հայերին բնակեցվել ադրբեջական հողերի վրա, որտեղ պատմական հայերը մշտապես չնչին փոքրամասնություն են  եղել»:

Շարունակելով հոդվածը, հեղինակը անդրադառնում է հայոց ցեղասպանությանը, նշելով, որ հայոց ցեղասպանության  «առասպելից» հատկապես հետաքրքրական է հետևյալ հատվածը` 1918-20 թվականներին հայկական պետականության վերածնունդն իսկական հրաշք էր: Առաջին հանրապետության հռչակումից հետո ամուր հիմք դրվեց երկրի վերածնման համար: Ի դեպ, հենց առաջին պետությունն է 1918-ի վերջերին սկսել ագրեսիա երիտասարդ վրացական պետության նկատմամբ` նպատակ ունենալով գրավել վրացական հողերը, սակայն այդ հարձակումը զսպվել է վրացական բանակի կողմից»:

Մեջբերելով Սամվել Ռամազյանի խոսքերը` կայքը շարունակում է.

«Հայաստանը ոչ միայն աջակցել է անջատողականներին, այլև պայքարել է նրանց կողմից Աբխազիայում, այդ թվում նաև հայկական բանակի ապագա զինծառայողները»:

kavkazplus.com-ը սուտ է որակում նաև Ղարաբաղյան պատերազմի հետ կապված` գնդապետի խոսքերը: «Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվել, այլ հայ ծայրահեղականներն են սկսել ոչ միայն Հայաստանի հանրապետության ադրբեջանական բնակչության նկատմամբ ցեղասպանությունը, այլ նաև Ղարաբաղում` ադրբեջանական հողերի գրավումը: Հայաստանի հաղթանակի մասին խոսելը դեռևս վաղ է, պատերզամը դեռ չի ավարտվել և կավարտվի ադրբեջանական հողերի ապաօկուպացմամբ»:

Հոդվածագիրը նաև տեղեկացնում է , որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ևս «Հայկական բանակը ջախջախիչ պատրություն է  կրել, ստիպված եղել թողնել օկուպացված տարածքների մի մասը, և այդ պարտության պատճառով պաշտոնաթող են եղել շատ հայ զինվորական պաշտոնյաներ»:

Կայքը խորհուրդ է տալիս վրացական իշխանություններին` ՀՀ դեպանատանը, Վրաստանի հայ համայնքին և Վրաստանում ՀՀ զինված ուժերի մարտական կցորդին հիշեցնել, որ «Նրանք հյուր են, քարոզել իրենց պատմական առասպելները, այն երկրում, որը տուժել է անջատողականությունից, կորցրել տարածքի 20 տոկոսը` շատ դեպքերում նաև հայ  զինվորների` ավելի ճիշտ Վրաստանի և Աբխազիայի դեմ կռվող  հայ ահաբեկիչների և զինյալների շնորհիվ, անթույլարտրելի է»:

Թողնել պատասխան