
«Ցիանիդի գործով» դատապարտված հոգևորական Գիորգի Մամալաձեն հացադուլ է հայտարարել: Նրա փաստաբան Գիորգի Փանցուլիայի խոսքով, Մամալաձեն հրաժարվում է նաև ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները:
Փաստաբանի խոսքով, Մամալաձեի իրավունքները խախտվում են պարբերաբար, ինչի պատճառով նա որոշել է բողոքի այս ձևին դիմել:
«Նախադատական նիստից հետո նրան զանգի իրավունք չի տրվում, նա չէր կարողանում սնվել, օգտվել բանտի խանութից: Այս ամենը համակարգված բնույթ է ընդունել, ինչի պատճառով Մամալաձեն հացադուլ է սկսել»,- հայտարարել է Գիորգի Փանցուլիան: