Մանկական «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային 16-րդ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Մինսկում: Այս մասին հայտնում է Բելառուսի հանրային հեռուստաալիքը:
Եվրոպայի հեռարձակողների միությունը նախորդ տարվա վերջին որոշել էր մանկական «Եվրատեսիլ 2018»-ն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Այսպիսով, համերգը տեղի կունենա «Մինսկ Արենա» մարզահամալիրում:
Իսկ այս տարվա մրցույթի լոգոն սպիտակ աստղն է:
2017-ին առաջին անգամ մանկական Եվրատեսիլը անցկացվեց Վրաստանում: Մրցույթի հաղթողը 188 միավորով ռուսաստանյան Պոլինա Բոգուսեւիչն էր: Իսկ Վրաստանը ներկայացնող 12-ամյա Գրիգոլ Կղիփշիձեն նրան զիջեց երեք միավորով՝ 185 միավորով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Մանկական Եվրատեսիլ մրցույթին մասնակցում են մինչև 15 տարեկան երեխաները։