«Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կառաջադրի Սոփո Կալաձեի թեկնածությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածել «Վրացական երազանք» կուսակցությունը: Հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ կլինի Գեդեւան Փոփխաձեն, մյուս տեղակալը՝ Ռատո Իոնաթամիշվիլին: Ինչ վերաբերում է սպորտի եւ երիտասարդական գործերի խորհրդարանական հանձնաժողովին, ղեկավարի թեկնածուն կլինի Միխեիլ Կղավելաշվիլին: Առաջին տեղակալի պաշտոնում ներկայացված կլինի Շոթա Խաբարելիի, իսկ տեղակալի պաշտոնում՝ Բիձինա Գեգիձեի թեկնածությունը: