Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 21-ին Վրաստանի ողջ տարածքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ նախնական տվյալների՝ մայրաքաղաք Թբիլիսիում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն, ով հավաքել է ընտրողների ձայների 51,06 տոկոսը։
Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին է՝ 17,46 տոկոս: Երրորդ հորիզոնականում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Զաալ Ուդումաշվիլին` 16,53 տոկոսով:
Ինչ վերաբերում է Վրաստանի այլ քաղաքներին՝
Ռուսթավի
- 53,05% Իրակլի Տաբաղուա (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
- 19.81% Զուրաբ Մաիսուրաձե (Միացյալ ազգային շարժում)
- 13,09% Նինո Իմեդաշվիլի (Եվրոպական Վրաստան)
Քութայիսի
- 48,56% Գիորգի Ճիղվարիա (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
- 27,05% Գրիգոլ Վաշաձե (Միացյալ ազգային շարժում)
- 8,95% Դավիթ Գոգիսվանիձե (Եվրոպական Վրաստան)
Փոթի
- 54,92 % Գոչա Կուրդղելիա (Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան)
- 13,49% Վախտանգ Թալակվաձե (Եվրոպական Վրաստան)
- 13% Մակա Ջինջոլիա(Միացյալ ազգային շարժում)
Բաթումի
- 55.95% Լաշա Կոմախիձե (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
- 24,04% Լևան Անթաձե (Միացյալ ազգային շարժում)
- 6,39% Պետրե Զամբախիձե (Եվրոպական Վրաստան)
Ախալքալաքի
- 58,56% Յուրիկ Ունանյան (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
- 32,57% Սամվել Պետրոսյան (Վրաստանի հայրենասերների դաշինք)
- 5,34% Մելիք Ռաիսյան (Ժողովրդավարական շարժում- ազատ Վրաստան)
Մառնեուլի
- 68,26% Թեմուր Աբազով (Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան)
- 21,1% Ակմամեդ Իմամկուլիև (Եվրոպական Վրաստան)
- 6,33% Վագիմ Ասկերով (Միացյալ ազգային շարժում)
«Նախնական արդյունքները վերանայվում են մեր աշխատակիցների կողմից: Հարկ է նշել նաև, որ այս պահի դրությամբ ԿԸՀ է հասել միայն տեղամասերի որոշակի քանակ և ընտրությունների պատկերն ընդհանուր չէ: Ինչպես գիտեք ամեն ընտրատարածքում երեք ընտրաթերթիկ է օգտագործվել, ուստի այդ ամենը հաշվելու համար ժամանակ է հարկավոր: Մնացած ընտրատարածքների արդյունքները ԿԸՀ ուղարկելուն պես կտեղադրվեն մեր կայքում»,- նշել է ԿԸՀ-ի ղեկավար Թամար Կորձայան: