Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ բեռնափոխադրումների սակագները նվազել են

Մոսվկա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղություններով  երկաթուղային և լաստանավային բեռնափոխադրումների սակագները նվազել են: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ իր ֆեյբուքյան էջում: Ըստ վարչապետի՝ նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների առավել բարձր գներով տեղափոխումը անդրադառնում էր թե փոխադրման գործընթացի, թե գնային քաղաքականության վրա: Վարչապետը գրում է, որ գնային քաղաքականության վերանայումը հնարավոր է դարձել Վրաստան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ բանակցությունների արդյունքում: Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցվող գործակիցներն ուժի մեջ են մտել  ընթացիկ տարվա փետրվարի 22-ից:

Թողնել պատասխան