Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված կլոր սեղան

Մայիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված` «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարներ» խորագրով կլոր սեղան: Միջոցառման կազմակերպիչը «Կովկասյան համագործակցություն» կազմակերպությունն էր, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

«Մենք այսօր կազմակերպել ենք կլոր սեղան, որին մասնակցում են հասարակական 18618772_1723661070997366_140194930_oկազմակերպությունների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ: Անդրադարձել ենք բազմաբնույթ հարցերի, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության և երկկողմ հարաբերություններին»,- Ալիքի հետ զրույցում ասաց Մանուկյանը, ով գտնում է, որ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են և գրեթե չկան անլուծելի խնդիրներ:

Կլոր սեղանի մասնակիցներ կային Վրաստանից և Հայաստանից, ովքեր զեկույցներ ներկայացրին երկկողմ հարաբերություններին առնչվող թեմաներով: Վրաստանից «Ժողովրդավարության զարգացման ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Բոժաձեն խոսեց Վրաստանի ՀԿ սեկտորի պատմության եւ դրա զարգացման փուլերի մասին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը ներկայացրեց հայ-վրացական հարաբերություններում հասարակության կառույցների համագործակցության եւ դրա դերի վերաբերյալ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը հանդես եկավ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների զարգացման փուլերի և ներկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով:

Տարածաշրջանային անվտանգության Հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Ռուսեցկին խոսեց վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործում Հայաստանի հնարավոր դերի մասին:18697562_1723660987664041_581198911_o

«Կարծում եմ շատ կարևոր է, որ հայ-վրացական երկխոսությունը փորձագետների ձևաչափով շարունակվում է: Հարևան երկրների միջեւ հարաբերությունները պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում հեռավոր երկրներին, մինչդեռ մեր երկկողմ հարաբերությունների ակտիվության պակաս կա»,- aliq.ge-ին ասաց Ռուսեցկին:

Ելույթներով հանդես եկան նաև կրոնի հարցերով փորձագետ Լելա Ջեջելավան, «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, Վրաստանի եզդիական համայնքի ղեկավար Ագիտ Միրզոևը, եկեղեցական հարցերով փորձագետ Պաատա Գաչեչիլաձեն, Կովկասի Ինստիտուտի հետազոտող Հրանտ Մելիքյանը և այլոք:
18641493_1723661084330698_1026734674_oՎրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի խոսքերով` միջոցառումը Վանաձորում կազմակերպելու պատճառներից մեկն այն էր, որ քաղաքը մոտ է գտնվում Թբիլիսիից. «Մեկ այլ պատճառ էր այն, որ բոլոր միջոցառումները անց են կացվում մայրաքաղաքում: Մենք փորձեցինք մի փոքր այլ ֆորմատով կազմակերպել կլոր սեղանը»:

Այս տարի «Կովկասյան համագործակցություն»-ը նախատեսում է կազմակերպել հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված այլ միջոցառումներ:

Թողնել պատասխան