2018 թ․ օգոստոսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են եղել: Այս մասին տեղեկացնում է տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
Ընդհանուր առմամբ, օգոստոսին Վրաստան է այցելել ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ: 2017 թ. օգոստոսի հետ համեմատ՝ այս ցուցանիշը 9,8 տոկոսով ավելի է: Գրեթե նույնքան զբոսաշրջիկ է այցելել նաև հուլիսին։
Օգոստոս ամսվա ընթացքում 227,1 հազար այցելու եղել է Ռուսաստանի քաղաքացի, 200,4 հազարը՝ Ադրբեջանի։
Հայաստանի քաղաքացիների քանակն օգոստոսին նվազել է: Վրաստան է այցելել 183,5 հազար ՀՀ քաղաքացի, ինչը նախորդ տարվա օգոստոսի համեմատ 5,7 տոկոսով պակաս է:
Տուրիստների հնգյակը եզրափակում է Թուրքիան՝ օգոստոս ամսվա ընթացքում Թուրքիայի 145 հազար քաղաքացի է հանգստացել Վրաստանում, ինչը 24,4 տոկոսով ավելի է 2017 թ․ օգոստոսի ցուցանիշից: