Հայաստանում Վրաստանի դեսպանատունն արդեն երկու ամիս է աշխատում է առանց դեսպանի

Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին 2 ամիս առաջ ավարտել է  իր դիվանագիտական առաքելությունը և վերադարձել հայրենիք: Դեսպանի պարտականությունները ստանձնել է ժամանակավոր պաշտոնականտար Մալխազ Մալաշխիան:

Առայժմ պարզ չէ, թե Վրաստանի իշխանություններն ինչու են ձգձգում Հայաստանում նոր դեսպանի նշանակումը, գրում է« Apsny.ge»-ն` հղում անելով հայկական «Aysor.am»-ին:

A_0395
Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Թենգիզ Շարմանիշվիլի

«Newsgeorgia»-ն անդրադառանալով թեմային գրում է, որ Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել են, թե նոր դեսպան ընտրելու ուղղությամբ խորհրդակցություններ են ընթանում և որ դրա համար ժամանակ է պետք: Նախարարությունը զերծ է մնում հավանական թեկնածուների անուններ հրապարակելուց:

Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականից, կողմերը համագործակցում են մի շարք ոլորտներում` առևտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, կրթություն և այլն:

Թողնել պատասխան