
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Նախարարները ստորագրել են երկկողմ պաշտպանական համագործակցության 2017 թվականի ծրագիրը՝ ընդգծելով հետագա համագործակցութան հիմնական ուղղությունները: Պաշտպանության ռազմավարական ծրագրավորումը, ռազմական կրթությունը, բժշկության և ռազմական ոստիկանության հարցերով փորձի փոխանակումը երկրների միջև գալիք տարվա ընթացքում համագործակցության հիմնական ոլորտներն են լինելու: