Համացանցում է հայտնվել ձերբակալված Մամալաձեի նամակը պատրիարքին

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը մի նամակ է տարածել՝ նշելով,  որ այն ամիսներ առաջ Համայն Վրաց պատրիարք Իլիա երկրորդին է ուղղել պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն:

Հիշեցնենք՝ Մամալաձեն օրեր առաջ է ձերբակալվել, մեղադրվում է պատրիարքի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:

Նամակի վավերականությունը դեռեւս հաստատված չէ: Հեռուստաընկերությունը փոխանցում է՝ փաստաթղթում հոգևոր ներկայացուցիչը  Իլիա երկրոդին գրել է պատրիարքարանի ներսում և նրա շուրջ ծավալվողխնդիրների  մասին:

«Հիշեցնեմ, որ կաթողիկոս- պատրիարքի որոշմամբ, 2015թ. սեպտեմբերի 14-ին ստեղծվել է գույքի կառավարման գործակալություն, որի ղեկավար եմ նշանակվել ես:  2015թ դեկտեմբերի սինոդի հավաքի ընթացքում ես պիտի ներկայացնեի գործակալության եռամսյա հաշվետվությունը, որը, սակայն, տեղի չունեցավ որոշ մարդկանց պատճառով:  Ինձ զրկեցին ղեկավարի պաշտոնից, ես գործունեությունս շարունակեցի որպես ղեկավարի տեղակալ:  Ձեզ եմ ներկայացնում եկեղեցու գույքի մասին հաշվետվությունը, որ պետք է ներկայացնեի  հավաքի ընթացքում»,-մասնավորապես ասված է նամակում:

 

Թողնել պատասխան