
Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Վրաստանին: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո:
Թեմբոնը Բորջոմիի անտառում է, որտեղ ծանոթացել է առկա իրավիճակին: Նրա խոսքով, համաշխարհային բանկը Վրաստանի կողքին է եւ պատրաստ է օգնել ինչպես ֆինանսով, այնպես էլ տեխնիկայով:
Ըստ Թեմբոնի՝ Վրաստան կայցելի փորձագիտական խումբ, որը կուսումնասիրի հրդեհի հասցրած վնասները, ինչից հետո կորոշվի օգնության տեսակն ու գումարի քանակը, որը Համաշխարհային բանկը կհատկացնի Վրաստանին: