
Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը քվեարկության գործընթացին մասնակցում է առանց քվեարկողների մատների գունավորման տարբերանշանի (Իլիա երկրորդին ոչ ոք չի առաջարկում անցնել այդ գործընթացը): Այս մասին տեղեկացնում է Liberali.ge պարբերականը:
Ընտրատեղամասերում ընտրողների մատների գունավորման գործընթացը սահմանվում է Վրաստանի ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածով: Այս հոդվածի համաձայն՝ գունավորում պետք է արվի բոլոր մասնակիցներին:
Ընտրողների մատների գունավորման գործընթացը չեն անցնում միայն քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական հաստատություններում (հիվանդանոցներ) ընտրող քաղաքացիները: