Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, ըստ նախնական տվյալների, հակաահաբեկչական գործողությունների արդյունքում վնասազերծված և ձերբակալված անձինք Վրաստանի սահմանն ապօրինաբար են հատել։
«Մենք փորձում ենք պարզել գործի բոլոր մանրամասները: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ այդ անձինք ապօրինաբար են մտել Վրաստան: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն շատ շուտով»,- ասել է Գախարիան:
Լրագրողների այն հարցին, թե տիրապետել է արդյոք նախարարը այն տեղեկատվությանը, որ հանցագործներից մեկը Վրաստանի զինված ուժերի զենք է կրել՝ նախարարը ասել է, թե այդ մասին առաջին անգամ է լսում:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: