Ռուսթավելի պողոտայում մայիսի 14-ին տեղի ունեցած հակաակցիայի ձերբակալված մասնակիցների մի մասը ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրանց թվում է նաև «Երիտասարդ ազգային դաշինք»-ի առաջնորդ Գիորգի Գաբեդավան:
ՆԳՆ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ հակաակցիայի 19 մասնակից է ձերբակալվել:
Հակաակցիայի մասնակիցները ձերբակալվել են վարչական իրավախախտման օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հատկանիշներով (իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին ցուցարարներիn չենթարկվելը)
Ձերբակալվածների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ, գրում է imedinews-ը։
Հիշեցնենք, ուրբաթ օրը մայրաքաղաքի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման նախաձեռնությամբ սկսված «Հանուն իմ ազատության» խորագրով ակցիայի մասնակիցների դեմ կիրակի օրը դուրս են եկել ազգայնական «Երիտասարդ ազգային դաշինք», «Վրացիների քայլեթ» և մի շարք այլ կազմակերպությունների համախոհներ։