
Սիրիայի Հալեպի շրջանում գտնվող Ալ-Ջինա գյուղի մզկիթի ռմբակոծության հետևանքով զոհվել է 42 մարդ, կա 100 վիրավոր:
Տեղակատվությունը տարածել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանին:
Նշվում է, որ անհայտ ինքաթիռների կողմից մզկիթի ուղղությամբ իրականցված ավիահարվածի հետևանքով հիմնականում զոհվել են խաղաղ բնակիչներ: