
Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն լրագրողներին հայտարարել է, թե ՀՀ վաչապետի Վրաստան երկօրյա այցի ընթացքում Աբխազիայի երկաթուղու վերագործարկման մասին խոսք անգամ չի եղել: Կալաձեն արձագանքել է ընդդիմության մեղադրանքիներին, թե պետության շահերը ոտնահարվող քայլ է նախատեսվում:
«Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ է ստում: Այս մասին խոսք չի եղել: Կոնկրետ այդ նախագծի մասին քննարկում չի եղել նաև կառավարությունում»,- ասել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» Աբխազիայի երկաթուղու հնարավոր գործարկումը համարել է պետական դավաճանություն և թշնամական քայլ: