
Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը երկրում ապրող եզդիներին շնորհավորել է ազգային ու կրոնական տոնի՝ «Այդա Էզդիտ»-ի կապակցությամբ։
«Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են իրենց առաջնային կրոնական տոնը՝ «Այդա Էզդիտ»-ը: Եզդիների դիցաբանության համաձայն՝ ճիշտ այս շաբաթվա սկզբին է ստեղծվել երկիր մոլորակը, իսկ այսօր նշվում է երկիր մոլորակի արարման տարդարձն ու Տիրոջ գովաբանման օրը: Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը բոլոր եզդիներին և հատկապես վրաստանաբնակ եզդիներին շնորհավորում է տոնի առիթով՝ նրանց խաղաղ կյանք մաղթելով»,- ասված է Կրոնի պետական գործակալության տարածած հայտարարության մեջ: