Կրոնական փոքրամասնությունների մի խումբ ներկայացուցիչներ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամների հետ քննարկել են կրոնի ազատության սահմանափակմանն ու Սահմանադրության նոր նախագծին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱՇ-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին:
Դռնփակ հանդիպմանը մասնակցել են նաև «Հանրապետական» կուսակցության որոշ անդամներ:
Քաղաքագետների հայտարարության համաձայն՝ Սահմանադրության նախագծում հայտնված կրոնի մասին գրառումները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
«Սահմանադրական փոփոխությունների հարցը «Միացյալ ազգային շարժումը» շարունակելու է բարձրաձայնել՝ ուշադրություն դարձնելով նաև նրանում կրոնական կազմակերպություններին վերաբերող կետերի փոփոխություններին: Մենք պետք է պայքարենք, որ այս փոփոխությունները իրականություն չդառան»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
«Հանրապետական» կուսակցության քաղաքական քարտուղար Թամար Կորձայան համոզված է, որ կրոնական կազմակերպություններն այսօր անհավասար պայմաններում են գտնվում: