«Ռուսթավի 2» հեռուստաըկերությունը տեղեկացնում է,որ Մեծամասնական կուսակցության անդամ Սոսո Ջաճվլիանին կրոնական զգացմունքները վիրավորելու մասին օրինագիծը հետ է կանչել:
Այս մասին խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է բյուրոյի ժողովին: Օրենքի համաձայն` այն դեպքում, երբ օրինագծի հեղինակը փաստաթուղթը հետ է կանչում, խորհրդարանը տվյալ հարցի շուրջ դադարեցնում է քննարկումները, համապատասխանաբար օրենսդրական մարմինը կրոնական զգացմունքները վիրավորելու մասին օրենք ընդունելու հարցը չի քննարկի: