«Կրկնում եմ՝ Սահմանադրության նոր նախագիծը բավականին լավն է»,-Բաթումիում լրագրողների հետ զրույցում հայտնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Նա անդրադառնալով սահմանդրության փոփոխությունների հետ կապված վերջին իրադարձություններին, երբ քաղաքական գրեթե բոլոր ուժերը դեմ արտահայտվեցին նախագծին, նշել է՝ հանձնաժողովի ուղերձն այն է, որ բոլոր կողմերը խոսեն միմյանց հետ։
«Կրկնում եմ՝ Վրաստանի սահմանադրության փոփոխված նախագիծը բավականին լավն է: Իհարկե, կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են շտկվել, սակայն մեծ հաշվով տեքստը լավն է։ Ես կցանկանայի, որ այն ընդունվեր ոչ միայն մեկ, այլ մի քանի կուսակցությունների կողմից, որպեսզի այն անհրաժեշտ լեգիտիմություն ստանար: Սա է իմ ուղերձը: Շահագրգիռ կողմերը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն՝ փորձելով ընդհանուր հայտարարի գալ»,-Բուքիքիոյի խոսքերն է փոխանցում «interpresssnews.ge»-ն: