Վրաստանի 2 ընտրատարածքների 4 տեղամասերում անցկացվեցին խորհրդարանական կրկնակի ընտրություններ և Զուգդիդիի քաղաքային խոհրդի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Մարնեուլիի թիվ 36.22.48 ընտրատեղամասում մեծամասնական ընտրություն էր, իսկ Զուգդիդիի թիվ 66.67.28, 66.67.79 և 66.67.108 տեղամասերում ինչպես մեծամասնական, այնպես էլ շրջանային ղեկավարի: Մարնեուլիի 48 ընտրատարածքը 1436 ընտրող ունի, Զուգդիդիի 38-րդը` 1145, Զուդիդիի 79-րդը` 925, Զուգդիդիի 108-րդը` 774: Հիշեցնենք, որ նշված տեղամասերում հոկտեմբերի 8-ի ընտրությունները համարվել էին չկայացած, Ջիխաշկարիում անկարգությունների պատճառով, իսկ Գանմուխուրիում հանձնաժողովի նախագահը լքել էր տեղամասը` ձայների հաշվարկի ընթացքում, ապա՝ վերադարձել: Ձայները հաշվարկվել էին, սակայն շրջանային ընտրատեղամասային հանձնաժողովը անվավեր էր ճանաչել այս տեղամասի արդյունքները:
Մարնեուլիում,Կիզիլ Աջլո գյուղի 48-րդ տեղամասում, ինչպես տեղեկացրել էինք, ընտրությունների օրը բախումներ էին տեղի ունեցել: Գործը հասել էր հատուկ նշանակության ջոկատներին: Ոստիկանությանը դժվարությամբ հաջողվել էր հանդարտեցնել բորբոքված կրքերը եւ ապա ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեցին:
Կրկնակի ընտրությունն այս տեղամասում սկսվել է ուշացումով: Վիճակահանությունը և պարտականությունների բաժանումը ևս ուշ է սկսվել: Այս առումով մի քանի հասարակական կազմակերպություններ բողոքներ են ներկայացրել: ԿԸՀ-ի գնահատմամբ, ընդհանուր առմամբ ընտրական օրը բոլոր տեղամասերում անցել է խաղաղ, առանց լուրջ միջադեպերի:
Ընտրության ակտիվության հետ կապված` Մարնեուլիում 53.3 % մասնակցություն է գրանցվել, Զուգդիդիի 38-րդ տարածքում` 40.3 %, 79-րդում` 61.3 %, 108-րդ ընտրատեղամասում` 56.8 տոկոս: ԿԸՀ-ն արդեն հրապարակել է նաև կրկնակի ընտրությունների նախնական արդյուքնները, ըստ որոնց` Մարնեուլիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Ակմամեդ Իմամկուլիևը ստացել է ձայների 48.11%-ը, նրա մրցակից, «Վրացական երազանքից» Թամազ Նավերիանին` 43,43%-ը:
Զուգդիդիում 66-րդ ընտրատեղամասում «Միացյալ ազգային շարժումից» Սանդրա Ռուլոֆսը` 44,8% , «Վրացական երազանքի» թեկնածու Էդիշեր Տոլորայան 48.63%: ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ ըստ այս արդյունքների` բոլոր մեծամասնական ընտրատարածքներում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: