
Ռուսաստանի արտգործնախարարությունից հաստատել են, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենից կրակել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա: Երկրի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի ավելի ուշ:
«Խնդրում եմ՝ վստահեք միայն Ռուսաստանի պաշտոնական հայտարարություններին»,-հայտարարել է Զախարովան` ավելացնելով, որ ռուսական կողմը մշտական կապի մեջ է Թուրքիայի իշխանության հետ:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա կրակել են ժամանակակից արվեստի պատկերասրահում` «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի շրջանակներում ելույթի ժամանակ: Դեսպանը հիվանդանոց է տեղափոխվել, ուր ավելի ուշ մահացել է: