Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական հարցերի շուրջ: Նշվում է նաեւ, որ Վրաստանը Ուկրաինային դիտարկում է որպես տարածաշրջանային գործընկեր և ձգտում է խորացնել համագործակցություննը քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Գիորգի Կվիրիկաշվիլին և Պյոտր Պորոշենկոն խոսել են Եվրաինտեգրման և վիզայի ազատականացման հարցերի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ 2017 թվականին Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել ԵՄ անդամ երկրներ:
Լուսանկարը՝ Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից: