Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սարգսյանին նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Վրաստանի վարչապետը նշել է, որ եղբայր Հայաստանը նույնպես տոնում է անկախության 100-ամյակը, եւ երկու երկրների համար այս ամսաթիվը հատկապես կարեւոր է:
Հանդիպման ընթացքում Գիորգի Կվիրկաշվիլին ընդգծել է Հայաստանի հետ բազմադարյա, սերտ եւ ընկերական հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը էլ ավելի բարձր դինամիկա կստանա:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել եւ իմ եղբայրների հետ նշել մեծ հաղթանակի 100-ամյակի տոնը», — նշել է ՀՀ նախագահը եւ Կվիրիկաշվիլիին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատել է գոյություն ունեցող հարաբերությունները խորացնելու ցանկությունը :
Հանդիպման ընթացքում նշվել է, որ երկու երկրների կայունությունը տարածաշրջանում բարեկեցություն կապահովի: Կվիրիկաշվիլին հաջողություն է մաղթել ՀՀ նոր կառավարությանը: