
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում:
Բուխարեստի օդանավակայանում Կվիրիկաշվիլիին դիմավորել է նրա ռումինացի գործընկեր Սորին Գրինդյանուն, հաղորդում է կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Ռումինիա են մեկնել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, Պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Կախա Կախիշվիլին, պաշտոնատար այլ անձինք: