
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է Իսրայելի անկախության և Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Մենք՝ վրաց ժողովուրդս, հպարտանում ենք վրաց-իսրայելական օրինակելի ընկերությամբ ու խաղաղ համակեցությամբ, որի հիմքը դրվել է Վրաստանի հողում և տարեցտարի էլ ավելի է սերտանում: Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ դժվարին ուղի է անցել Իսրայելն ու հրեա ժողովուրդը»,- ասել է Կվիրիկավշին՝ շեշտելով, որ Վրաստանը ևս պատմության նման փուլերով է անցել, այդ պատճառով շատ են Իսրայելի հետ ընդհանուր գծերը։
Վրաց-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում վարչապետը կարևորել է «Քարթու» հիմնադրամի գործունեությունը, հատկապես Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ներդրումը:
Տեղեկացնում է «news.ge»-ն: