«Մենք պետք է սովորենք, համերաշխորեն վերաբերվել նորարարական գաղափարներին, որպեսզի երկիրը զարգանա, ընդ որում շատ արագ քայլերով»,- այս մասին հայտարարել է Վրատանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Թբիլիսիի Նորարական տեխնոլոգիաների և գաղափարների զարգացման կետրոնում՝ «Տեխնոպարկում», միջազգային ձեռնարկատիրության շաբաթվա բացման արարողության ընթացքում։ Վարչապետի հետ բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին: «Այս միջոցառումը հնարավորություն է տալիս մարդկանց բացահայտել ոլորտի նորանոր հնարավորությունները, ինչը կարող է հաջողություն բերել ոչ միայն նրանց՝ այլև պետությանը եւ ողջ աշխարհին: Կարևոր է նաև այն, որ մենք հաջողության պատմություններ ենք լսում, ինչը ինքնին նոր գաղափարներ է խրախուսում»,- ասել է Կվիրիկաշվիլին: Վարչապետի խոսքերով կառավարության աջակցությամբ ֆինանսավորվել են տասնյակ սկսնակ նախագծեր։ Կվիրիկաշվիլին խոստացել է, որ նախագծերի աջակցության ծրագիրը կշարունակվի նաև ապագայում: Միջազգային ձեռնարկատիրության շաբաթվա նախագծին 160 երկրների հետ մեկտեղ մասնակցում է նաև Վրաստանը: Ծրագրի նպատակն է ձեռնարկատիրության խթանումն ու գործընթացում երիտասարդների մասնակցությանը նպաստելը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան