
Վրաստանի Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեկտեմբերի 27-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ազեր Հուսեինիի հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերութունների օրակարգային հարցեր՝ ընդգծելով համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: Փոխանցում է «frontnews.ge» լրատվականը:
Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Ազեր Հուսեինին՝ հարևան երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար: Վարչապետը հույս է հայտնել, որ նախկին դեսպանը կշարունակի մնալ Վրաստանի բարեկամն ու երկրպագուն:
Ազեր Հուսեինովը Վրաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նշանակվել է 2011 թվականին: