Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների ռազմավարական գործընկերության և համագործակցության հետագա զարգացումը: Օրակարգում են եղել քաղաքականության, առևտրային տնտեսության, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցությունն էլ ավելի խորացնելու մասին հարցերը: Խոսվել է նաև «Եվրասիայի թունել» ծրագրի կարևորության մասին, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև Գիորգի Կվիրիկաշվիլին: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ծրագիրը էապես նպաստելու է «Մետաքսե» ճանապարհի վերականգնման գործընթացին:
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությանը:
Վարչապետը Վրաստանի կառավարության անունից թուրք ժողովրդին զորակցություն է հայտնել՝ երկրում վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչությունների հետ կապված: