Կվիրիկաշվիլին կմասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կմասնակցի Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-24-ն անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին։

Կառավարության տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետը ելույթ կունենա Strategic Outlook–Eurasia քննարկման ժամանակ։

Երկկողմ բանակցություններ է նախատեսված Գիորգի Կվիրիկաշվիլիի և տարբեր երկրների առաջնորդների, Եվրահանձնաժողովի և միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարների միջև։

Վարչապետի վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում են փոխվարչապետը, արտաքին գործերի և ֆինանսների նախարարները, ինչպես նաև «Համաներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Գիորգի Բաչիաշվիլին։

Թողնել պատասխան