
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության թվով 5-րդ գագաթնաժողովին:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, Կվիրիկաշվիլին այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոսքով կդիմի Արևելյան գործընկերությանգագաթնաժողովի լիագումար նիստի անդամներին: Վարչապետի ելույթը Վրաստանում ընթացող փոփոխությունների, ձեռքբերումների մասին է:
Միջոցառմանը կքննարկվեն ինչպես Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում արդեն իրականացված բարեփոխումներն ու դրանց մեխանիզմները, այնպես էլ նախագծի շրջանակներում հետագա անելիքները:
Բրյուսել կատարած այցի ընթացքում Կվիրիկաշվիլին հանդիպումներ կունենա տարբեր երկրների առաջնորդների հետ: Փոխանցում է «Ipn.ge»-ն: