Վրաստանը հաշվի կառնի Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկությունները.Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ երկրի օրենսդիր մարմինը չի ընդունի սահմանադրական այնպիսի մի դրույթ, որը բացասաբար կգնահատվի Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Նա ընդգծել է, որ երկրի Սահամադրության բարեփոխումների շուրջ Վենետիկի հանձնաժողովի բոլոր առարկություններն  ամենայն ուշադրությամբ վերանայվելու են:

«Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հարցերը: Կքննարկենք բոլոր մանրամասները, որոնք առընչվում են  հանձաժողովի աշխատանքին: Արդեն պայմանավորվել են համագործակցության ծրագրերի մասին: Հաշվի կառնվեն բոլոր այն առաջարկությունները, որոնք կարվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից: Վրաստանի խորհրդարանը չի ընդունի այնպիսի որոշում, որը բացասաբար կգնահատվի Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- վստահեցրել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ այս օրերին Վրաստանում  են Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը,  նախագահ Ջանի Բուքիքիոյի գլխավորությամբ։

Լուսանկարը՝ «Agenda.ge»-ի

Թողնել պատասխան