«Կոռուպցիայի ընկալման ինդեքսով» Վրաստանը 5 միավորով բարելավել է դիրքերը

Հունվարի 25-ին «Transparency International» կազմակերպության կողմից հրապարակվեց 2016 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» հետազոտության արդյունքները:  Ըստ արդյունքների, Վրաստանը 57 միավորով 176 երկրների շարքում 44-րդ տեղում է:

16326667_1273759642700233_535382993_o (1)Համեմատության համար կարելի է նշել, որ նախորդ տարի Վրաստանը  52 միավորով զբաղեցնում էր 48-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերվում է Վրաստանի Հարավկոկասյան հարևաններին՝ 2016 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» արդյունքներով Հայաստանը հավաքել է 33 միավոր և զբաղեցրել 113-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը 30 միավորով 123- րդ տեղում է:

2016 թվականին լավագույն արդյունքները գրանցել են Դանիան և Նոր Զելանդիան՝ հավաքելով 90 ական միավոր: Վրաստանը առաջատարն է ոչ միայն կովկասյան  տարծաշրջանում, այլև արևելյան Եվրոպայում (Չհաշված Եվրամիության երկրները) և կենտրոնական Ասիայում:

«Transparency International- Georgia» ծրագրի ղեկավար Էրեկլե Ուրուշաձեն մեկնաբանեց հետազոտության արդյունքները.

16326073_1273759669366897_2015678821_o«Այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցում է ամեն տարի հիմնականում պայմանավորված է  օրենսդրության բարեփոխումներով: Շատ կարևոր է դատական ոլորտի անկախության ապահովումը, որպեսզի առանց քաղաքական միջնորդության անկախ  հետաքննվեն կաշառակերության դեպքերը, ինչպես նաև հետաքննական լրագրության քաջալերումն ու աջակցումը»:

Պատասխանելով Ալիք մեդիայի հարցին՝ Ուրուշաձեն ընդգծեց արտասահմանյան ներդրողների համար «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Վրաստանի գրանցած առաջընթացի կարևորությունը: Ուրուշաձեն նշեց, որ արտասահմանյան ներդրողների համար երկրի կաշառակերության մակարդակը պարզելու համար «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը» ամենահեղինակավոր հետազոտությունն է:

«Transparency International- Georgia» ծրագրի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի կարծիքով ստացված արդյունքերով բավարարվել չի կարելի.

16357535_1273759639366900_394476559_o«Իհարկե, առաջընթաց արձանագրել ենք, սակայն անելիքներ դեռ շատ կան: Մեր կազմակերպությունը բազմիցս նշել է, որ դատավորներ ընտրելու գործըթացը քաղաքականացված է, սա է պատճառը, որ ոչ մի թեկնածու չընտրվեց Եվրադատարանի կողմից: Արդյունքների էլ ավելի բարելավման համար հարկավոր է հիմնել հակակոռուպցիոն գործակալություն»:

Երկրում կոռուպցիայի մակարդակի մասին Ալիք Մեդիան Թբիլիսիի փողոցներից մեկում փոքրիկ հարցում անցկացրեց: Հատկանշական է, որ «Վերջին տարվա ընթացքում ունեցե՞լ եք արդյոք կաշառք տալու անհրաժեշտություն, թե ոչ» հարցին ոչ ոք դրական պատասխան չտվեց:

 

Թողնել պատասխան