Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հավատավոր ժողովրդին կոչ է անում Մարիամոբայի ծոմապահության ժամանակ սրտաբուխ կերպով աղոթել։
Կաթողիկոս-պատրիարքն անդրադարձել է այս օրերին Բորջոմիի անտառում ահագնացած հրդեհներին ու կոչով դիմել ժողովրդին.
«Վերջին շրջանում համայն Վրաստանում տեղի ունեցած աղետները, հատկապես օրերս Բորջոմիի անտառում բռնկված հրդեհը, հասարակության մեջ անհանգստություն է առաջացրել: Փառք Աստծո, մեր իշխանությունները կրակը մարելու համար անում են ամեն բան, որոշ տեղերում արդեն հաջողվել է մարել կրակը, այնուամենայնիվ, վնասներն ահռելի են: Մեզ օգնության ձեռք մեկնեցին և օգնություն առաջարկեցին բազմաթիվ պետություններ, որի համար վրաց եկեղեցու անունից շնորհակալություն եմ հայտնում: Խնդրենք Աստծուց՝ պահել և պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին: Հատկապես աղոթում եմ Բորջոմիի և տեղացիների համար»:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: