ԵԺԿ նախագահը կոչ է անում ազատ արձակել Վրաստանի քաղբանտարկյալներին

«Մտահոգված եմ Վրաստանում քաղբանտարկյալների առկայությամբ»,-«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդների հետ հանդիպմանն ասել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ  Ժոզեֆ Դոլին: 

Նա կոչ է արել Վրաստանի վարչապետին՝ անհապաղ ազատ արձակել նախորդ իշխանության առաջնորդներին:

«Այսօր հանդիպել եմ Դավիթ Բաքրաձեի, Գիգի Ծերեթելիի և Գիգի Ուգուլավայի հետ: Նրանք ինձ ներկայացրեցին նոր կուսակցության ծրագրերը: Ուրախ եմ՝ ազատության մեջ տեսնելով նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, սակայն ցավում եմ, որ Վրաստանում դեռ քաղբանտարկյալներ կան»,- «Facebook»-ի իր պաշտոնական էջում նշել է Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից մեկի ղեկավարը:

Թողնել պատասխան