Թբիլիսիում երիտասարդը դանակով հարձակվել է Կոստավայի փողոցում գտնվող «Իոլի» սուպերմարկետի աշխատակիցների վրա և պահանջել գումար:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ հենց դեպքի վայրում ձերբակալել են մեղադրյալին, ով Ադրբեջանի քաղաքացի է, ծնված 1987 թվականին:
Իրավապահները, որպես իրեղեն ապացույց, առգրավել են դանակը, որով նա հարձակվել էր աշխատակցի վրա և պահանջել գումար:
Հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով: Հանցագործին սպառնում է 5-7 տարվա ազատազրկում: