«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Մանանա Կոբախիձեն անհավատալի է համարում, որ «Միացյալ ազգային շարժում»-ն ընտրություններին արժանացել ընտրողների ձայների 27 տոկոսին:
Կոբախիձեի համար «Միացյալ ազգային շարժումը» հանցագործ քաղաքական ուժ է:
«Ինձ համար անտրամաբանական է, որ այս քաղաքական կուսակցությունը այդքան ձայն ստացավ: Իհարկե ավելի լավ կլիներ, որ չունենային: Նույն «Ազատ դեմոկրատները», ընդդիմադիր այլ արևմտամետ կուսակցություններ չունեն այսքան ձայներ: Նրանք կառուցողական կուսակցություններ են, այլ ոչ թե հանցագործ: Մտահոգիչ սինդրոմ է, երբ ընտրողների այսքան մեծ մաս աջակցում է հանցագործներին: Մենք նաև այս ընտրողների Կառավարությունն ենք և ամեն ինչ կանենք, որ բարեկեցությունը ապահովված լինի»,- հայտարարել է Կոբախիձեն: